Կարևոր իրադարձություններ

Այսօր Ադրբեջանը Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ արկ է արձակել․ այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում․ ԱՀ Ոստիկանություն

11 Մարտ, 2022 10:52
Այսօր Ադրբեջանը Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ արկ է արձակել․ այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում․ ԱՀ Ոստիկանություն

Արցախի Ոստիկանությունը հայտնում է, որ այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:

Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:

Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին