Կարևոր իրադարձություններ

Մահացել է Ալվարդ Պետրոսյանը

10 Մարտ, 2022 23:05
Մահացել է Ալվարդ Պետրոսյանը

Մահացել է գրող, հրապարակախոս, մշակույթի գործիչ Ալվարդ Պետրոսյանը։ Նա 76 տարեկան էր։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, նրա մահը վրա է հասել երկարատև ծանր հիվանդությունից հետո:

Ալվարդ Պետրոսյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 4-ին, Երեւանում:

 
 
 
 
 

1968թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր: Գրող, հրապարակախոս: Պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով (1997թ.):

1969-1975թթ. հեռուստառադիոպետկոմում եղել է խմբագիր, 1975-1979թթ. աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1980-1981թթ.՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում:

1982-1990թթ. եղել է «Սովետական գրականություն» (այնուհետեւ՝ «Նորք») գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, 1990-1994թթ.՝ «Առագաստ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր:

1994-1998թթ.՝ ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետ, 1998-ից՝ ՀՕՄկենտրոնական վարչության անդամ:

1999-2003թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ:

2003-2007թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ:

 

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին