Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու Toyota-ն. կա 5 վիրավոր

10 Մարտ, 2022 22:42
Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու Toyota-ն. կա 5 վիրավոր

Երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում՝  «Խնձորի այգի» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 34-ամյա Արարատ Դ.-ի վարած Nissan մակնիշի  և Հրազդանի բնակիչ, 52-ամյա Ժիրայր Գ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Արթուր Խ.ն և Toyota-ի ուղևորներ, Հրազդանի բնակիչ, 63-ամյա Սերյոժա Մ.-ն, Երևանի բնակիչ, 51-ամյա  Զարիկ Ա.-ն, Հրազդանի բնակիչներ, 56-ամյա Քնքուշ Պ.-ն և 33-ամյա Մաքսիմ Պ.-ն մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար  Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին