Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը Անթալիայում հանդիպել է Սերգեյ Լավրովին

10 Մարտ, 2022 21:11
Արարատ Միրզոյանը Անթալիայում հանդիպել է Սերգեյ Լավրովին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի՝ Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայությունը։

Սերգեյ Լավրովը նշել է, որ ուրախ է հանդիպման և երկկողմ օրակարգի բոլոր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու հնարավորության համար։ Ապա անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի սկզբին Ռուսաստան նախատեսվող այցին, նշել է, որ վստահ է՝ այցը կխթանի երկու երկրների հարաբերությունների հետագա  առաջխաղացումը։

ՀՀ ԱԳ նախարարը ևս կարևորել է նման հանդիպումները և նկատել՝ վաղուց է, ինչ չեն հանդիպել, հետևաբար կան նոր խնդիրներ, որոնք պետք է քննարկել։

 

Լրահոս

Դիտել ավելին