Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն մարտի 11-ին կայցելի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու

10 Մարտ, 2022 17:15
Լուկաշենկոն մարտի 11-ին կայցելի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու

Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 11-ին կայցելի Մոսկվա, որտեղ նախատեսված է բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

«Երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, միութենական համագործակցության զարգացումը, տնտեսական համագործակցությունը պատժամիջոցների ճնշման ներքո: Օրակարգում է նաև իրավիճակը տարածաշրջանում և Ուկրաինայում»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախագահները վերջին անգամ բանակցություններ են վարել Կրեմլում փետրվարի 18-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին