Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է վարորդական իրավունքի ստացման տեսական քննության նոր հարցաշար

10 Մարտ, 2022 16:58
Հրապարակվել է վարորդական իրավունքի ստացման տեսական քննության նոր հարցաշար

Ճանապարհային ոստիկանությունը կազմել է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի նոր հարցաշար, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կընդունվեն նոր հարցաշարով, այն ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվելուց 30 օր հետո։

Մինչ նոր հարցաշարի գործարկումը տեսական քննությունները կընդունվեն նախկինում հրապարակված գիտելիքների ստուգման թեստերի հիման վրա։

«Թեստերի նոր հարցաշարը հրապարակվել է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում»,–նշված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին