Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը կարող է քիմիական կամ կենսաբանական զենք կիրառել Ուկրաինայում․ ԱՄՆ-ի զգուշացումը

10 Մարտ, 2022 15:56
 Ռուսաստանը կարող է քիմիական կամ կենսաբանական զենք կիրառել Ուկրաինայում․ ԱՄՆ-ի զգուշացումը

ԱՄՆ վարչակազմը զգուշացնում է, որ Ռուսաստանը, հնարավոր է, ծրագրում է Ուկրաինայում քիմիական կամ կենսաբանական զենք կիրառել։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասել է, որ կեղծ տեղեկություններ տարածելով Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաների մասին, որտեղ Պենտագոնը, իբր, կենսաբանական զենք է մշակել, Մոսկվան ցանկանում է ճանապարհ հարթել Ուկրաինայում ագրեսիայի չարդարացված պատերազմի հետագա սրման համար։

Փսակին պարզաբանել է, որ Ռուսաստանն իր հերթին բազմիցս օգտագործել է քիմիական զենք, օրինակ, նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական հակառակորդների, մասնավորապես Ալեքսեյ Նավալնիի վրա հարձակումների ժամանակ:

Փսակիի խոսքով՝ Մոսկվան աջակցում է Սիրիայի ղեկավար Բաշար Ասադին, որի ռեժիմը «բազմիցս քիմիական զենք է կիրառել»։

«Դա Ռուսաստանի կողմից կիրառվող տիպիկ տեխնիկա է․ Մոսկվան մեղադրում է Արևմուտքին այն խախտումների մեջ, որոնք ինքն է անում»,- նշել է քարտուղարը։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին