ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Ուկրաինայի իշխանությունների որոշմանը, որոնք թույլ են տվել Ուկրաինայի բնակիչներին զենք օգտագործել։
Ռուս զինվորականների վրա զենքով հարձակվելու ուկրաինացիների բոլոր փորձերը կհանգեցնեն պատասխանի, զգուշացրել է, Պեսկովը, փոխանցում է TASS-ը։
«Եթե զենքը ձեռքին ինչ-որ մեկը հարձակվի մեր զինվորականների վրա, ապա նրանք նույնպես կդառնան թիրախներ, իհարկե»,-լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը հիշեցրել է, որ ի սկզբանե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել բոլորին վայր դնել զենքերը։
«Հենց դա երաշխիք կդառնա, որ ոչ ոք ոչ մեկի վրա չի կրակի»,- նշել է խոսնակը։