Կարևոր իրադարձություններ

Կուլեբայի և Լավրովի հանդիպումը տևել է մեկուկես ժամ․ ինչ են քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները

10 Մարտ, 2022 14:55
 Կուլեբայի և Լավրովի հանդիպումը տևել է մեկուկես ժամ․ ինչ են քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները
Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտվել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի  մեկուկես ժամ տված հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Korrespondent»-ը։ 
 
«Այսօր հիմնականում խոսել ենք հումանիտար հարցերի մասին։ Մենք բացատրեցինք, թե մեր զինվորականները ինչ միջոցներ են ձեռնարկում քաղաքացիական անձանց ճակատագրի թեթևացմանը նպաստելու համար, որոնք պատանդի կարգավիճակում են հայտնվել։ Այսպես կոչված «կամավորական գումարտակները», «տարածքային պաշտպանության ուժերը» նրանց որպես կենդանի վահան են օգտագործում, - նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
 
Ռուսաստանը հաստատել է, որ միջանցքների ամենօրյա բացման նախաձեռնությունը մնում է ուժի մեջ։ Երթուղիները, ժամանակը որոշում են նրանք, ովքեր վերահսկում են իրավիճակը։
 
Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբան ասել է, որ բանակցությունները ծանր են եղել։
 
«Ես այսօր լսեցի, որ հրադադարը կապված է Ուկրաինայի հասցեին Պուտինի պահանջների կատարման հետ։ Ուկրաինան չի հանձնվել ու չի հանձվի։ Մենք պատրաստ ենք դիվանագիտական լուծումների, սակայն դրանք դեռ չկան։ Անձնուրաց պաշտպանելու ենք մեր հողը ռուսական ագրեսիայից»,- ասել է Կուլեբան։
 
Կուլեբայի խոսքով՝  պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ նման հանդիպման անցկացնել։
 


 

Լրահոս

Դիտել ավելին