Կարևոր իրադարձություններ

Այսօր Խրամորթում վիրավորված տղամարդու մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում․ վիճակը գնահատվում է բավարար

10 Մարտ, 2022 13:04
 Այսօր Խրամորթում վիրավորված տղամարդու մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում․ վիճակը գնահատվում է բավարար

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակիչ, 1971 թ. ծնված Սուրեն Արկադիի Բաղդասարյանը տեղափոխվել է Արցախի առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում:

«Վիրավորի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն:

Վիրավորվածի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում:

Բժիշկները վիրավորի վիճակը գնահատում են բավարար»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին