Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը կիրականացվեն պահեստազո­րայինների վարժա­կան հավաքներ

10 Մարտ, 2022 12:50
Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը կիրականացվեն պահեստազո­րայինների վարժա­կան հավաքներ

Կառավարութունը մարտի 10-ի նիստին որոշում է ընդունել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազո­րայինների վարժա­կան հավաքներ  հայտարարելու մասին` երկու ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը։ 

Որոշման համաձայն վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման.

2) մասնագիտական վերապատրաստման.

3) մասնագիտական պատրաստման.

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

« Վարժական հավաքներին ներգրավել մինչև 724 քաղաքացու, որոնցից 566-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթա­սպա­յական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են՝

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 72 պահեստազորային, որոնցից` 18 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 18-ից 24-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 25-ից մայիսի 4-ը ներառյալ, 18 պահես­տազորային` 2022 թվականի մայիսի 15-ից 24-ը ներառյալ, 27 պահեստազո­րային` 2022 թվականի մայիսի 17-ից 26-ը ներառյալ.

2) հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 469 պահեստազո­րային` 2022 թվականի մայիսի 10-ից 19-ը ներառյալ.

3) հետախուզական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 18-ից 27-ը ներառյալ, 6 պահեստա­զորային` 2022 թվականի ապրիլի 19-ից 28-ը ներառյալ.

4) ինժեներական մասնագիտություններով մինչև 31 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 30-ից հունիսի 8-ը ներառյալ.

5) տեխնիկական մասնագիտություններով մինչև 73 պահեստազորային, որոնցից` 42 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 10-ից 16-ը ներառյալ, 31 պահեստազո­րային` 2022 թվականի հունիսի 6-ից 15-ը ներառյալ.

6) թիկունքային մասնագիտություններով մինչև 47 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 15-ից 24-ը ներառյալ»,-նշված է որոշման մեջ։

Որոշման հիմնավորման համաձայն՝ դրա ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև կառավարության 2021 թվականի համապատասխան որոշման համաձայն 2022 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման ցանկի պահանջներին համապատաս­խան:

 

Լրահոս

Դիտել ավելին