Կարևոր իրադարձություններ

Ուզում եմ ընդգծել իմ գնահատանքն այս ընթացքում ձեր կատարած աշխատանքին․ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին

10 Մարտ, 2022 12:39
 Ուզում եմ ընդգծել իմ գնահատանքն այս ընթացքում ձեր կատարած աշխատանքին․ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին

 Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ Կառավարության վերջին նիստն է: 

«Պարոն Խաչատուրյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարի կարգավիճակով համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել։ Առաջիկա կիրակի օրը տեղի է ունենալու նորընտիր նախագահի պաշտոնամուտի արարողությունը: Ուզում եմ ընդգծել իմ գնահատանքն այս ընթացքում ձեր կատարած աշխատանքին»,-ասաց Փաշինյանը։

ԲՏԱ նախարար, նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետին և Կառավարության անդամներին վստահության համար, որ վերջին յոթ ամսվա ընթացքում հնարավորություն է ստացել աշխատել որպես Կառավարության անդամ։

«Ժողովուրդը թող վստահ լինի, որ այն ծրագրերը, որոնք  նախատեսել է Կառավարությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում, մեր համատեղ աշխատանքով իրականացվելու է»,-ասաց Խաչատուրյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին