Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն այլևս չի անդամակցի Եվրոպայի Խորհրդին․ կարող եք վայելել միմյանց, բայց առանց Ռուսաստանի. ՌԴ ԱԳՆ

10 Մարտ, 2022 11:10
Ռուսաստանն այլևս չի անդամակցի Եվրոպայի Խորհրդին․ կարող եք վայելել միմյանց, բայց առանց Ռուսաստանի. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Ռուսաստանն այլևս չի անդամակցի Եվրախորհրդին։

«Մոսկվան չի մասնակցի Եվրախորհուրդը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կողմից արևմտյան նարցիսիզմի հարթակի վերածելու գործընթացին, կարող եք վայելել միմյանց, բայց առանց Ռուսաստանի»:

«Եվրամիության և ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանին ոչ բարեկամական երկրները, չարաշահելով իրենց բացարձակ մեծամասնությունը ԵԽ Նախարարների կոմիտեում, շարունակում են Եվրոպայի խորհուրդը և Եվրոպայում ընդհանուր հումանիտար և իրավական տարածքը ոչնչացնելու գիծը»,- ասվում է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՌԴ կառավարությունը հաստատել էր Ռուսաստանի ոչ բարեկամական երկրների ցանկը։ Ցուցակում տեղ էին գտել Ավստրալիան, Ճապոնիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Եվրամիության անդամները այլ երկրներ:

 

Լրահոս

Դիտել ավելին