Կարևոր իրադարձություններ

Google-ը ռուս օգտատերերի համար արգելել է հավելվածների գնումը Play Market-ում

10 Մարտ, 2022 11:44
Google-ը ռուս օգտատերերի համար արգելել է հավելվածների գնումը Play Market-ում

Google-ը սահմանափակել է իր Play Market հավելվածների գնումը ռուս օգտատերերի համար, այժմ օգտատերերը կկարողանան օգտվել միայն անվճար բովանդակությունից։ Այս մասին հայտնում է Google-ի կայքը։

«Վճարային համակարգերի աշխատանքի խափանումների պատճառով մենք առաջիկա օրերին կկասեցնենք Google Play վճարային համակարգը ռուս օգտատերերի համար: Սա նշանակում է, որ կասեցման ընթացքում դուք չեք կարողանա գնել հավելվածներ և խաղեր, վճարել բաժանորդագրությունների համար, կամ Google Play-ի միջոցով թվային ապրանքների ներծրագրային գնումներ կատարել Ռուսաստանում»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Գործող վճարովի բաժանորդագրությունների համար հաջորդ վճարումը չի մշակվի, պարզաբանել են ընկերությունից։ Բաժանորդագրման ժամկետի ավարտից հետո օգտվողները կկորցնեն դրա հասանելիությունը: Եթե ​​բաժանորդագրությունն առաջարկում է արտոնյալ ժամանակաշրջան, մուտքը կմնա մինչև արտոնյալ ժամանակահատվածի ավարտը:

Նախկինում գնված հավելվածների հասանելիությունը կշարունակվի, սակայն օգտատերերը կարող են սահմանափակումներ ունենալ նախկինում գնված հավելվածների և բովանդակության մուտքի նկատմամբ՝ ծառայություններ մատուցողների կողմից ընդհատումների պատճառով:

Play վճարային համակարգի կասեցումից հետո առաքման ժամկետով նախնական պատվերները չեն կատարվի, և դրանցում առկա բոլոր գումարները կվերադարձվեն օգտատերերին:

 

Լրահոս

Դիտել ավելին