Կարևոր իրադարձություններ

Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանման ուղղությամբ Արցախի իշխանությունների և միջազգային գործընկերների հետ աշխատում ենք. Փաշինյան

10 Մարտ, 2022 11:36
Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանման ուղղությամբ Արցախի իշխանությունների և միջազգային գործընկերների հետ աշխատում ենք. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Արցախում գազատարի խափանմանը։

«Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ: Այս պահին ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանի որ Արցախի իշխանությունների և մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ»։

 
 

Լրահոս

Դիտել ավելին