Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    461

  • EUR

    462,5
    480,5

  • RUB

    6,08
    7,58

Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. КамАЗ-ով DAF բեռնատարը քարշակելու ժամանակ քարշակը կոտրվել է․ վերջինս հայտնվել է ձորում

09 Մարտ, 2022 20:43
Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. КамАЗ-ով DAF բեռնատարը քարշակելու ժամանակ քարշակը կոտրվել է․ վերջինս հայտնվել է ձորում

Այսօր՝ ժամը 14:15-ի սահմաններում Երևան-Մեղրի  ավտոճանապարհի 160-րդ կմ հատվածում՝ «Գանձասար» ռեստորանային համալիրի մոտ, Շիրակի մարզի բնակիչ, 62-ամյա Մարատ Հակոբյանի վարած  DAF մակնիշի բեռնատարի  առանց կցորդիչի բեռնատար հատվածը  կոշտ քարշակման ժամանակ  մոտ 200 մետր գլորվել է ձորը: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: 

Աղբյուրի տեղեկություններով, DAF-ը КамАЗ բեռնատար մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ,  29-ամյա Սուրեն Մակարյանը քարշակով տեղափոխելիս է եղել, երբ ոլորանապտույտ հատվածում քարշակը կոտրվել է, ինչից հետո DAF-ը  գլորվելով՝ հայտնվել է ձորում: DAF-ի վարորդը եղել է КамАЗ ի վարորդի հետ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին