Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլի արդյունքները

09 Մարտ, 2022 20:22
Քննարկվել են ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլի արդյունքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակն Ուկրաինայում։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ռուս-ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլի արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես ասված է․

«Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայում և Դոնբասի հանրապետություններում իրադրության մարդասիրական կողմերին: Վլադիմիր Պուտինը հաղորդել է բախումների վայրերից խաղաղ բնակչության տարհանմանն ուղղված հումանիտար միջանցքների կազմակերպման միջոցառումների, ինչպես նաև ազգայնական միավորումների զինյալների կողմից մարդկանց անվտանգ տարհանման կանխարգելման փորձերի մասին»։

 

Լրահոս

Դիտել ավելին