Կարևոր իրադարձություններ

Մենք փաստում ենք մեր հանձնառությունը՝ աջակցելու ՀՀ կառավարությանը․ ԱՄՆ դեսպանատուն

09 Մարտ, 2022 19:20
Մենք փաստում ենք մեր հանձնառությունը՝ աջակցելու ՀՀ կառավարությանը․ ԱՄՆ դեսպանատուն

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին վիրտուալ նիստը տեղի ունեցավ երկուշաբթի օրը։ Դեսպան Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ վաշինգտոնյան գրասենյակի տնօրենի փոխտեղակալ Սիմակովսկին դեսպան Լիլիթ Մակունցի, փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի և ՀՀ այլ պաշտոնատար անձանց հետ քննարկեցին երկկողմ համագործակցության խորացման ու բարեկեցության երկուստեք մեծացման ուղիները։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։ 

Նշելով մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին՝ մենք փաստում ենք մեր հանձնառությունը աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ տնտեսական դիմակայության և ինքնիշխանության, ինչպես նաև մրցունակ ու դիվերսիֆիկացված ազատ շուկայական տնտեսության վրա հիմնված ներառական տնտեսական աճի խթանման հարցերում։

 

Լրահոս

Դիտել ավելին