Կարևոր իրադարձություններ

Japan Airlines ավիաընկերությունը չեղարկել է վեց չվերթ Տոկիոյի և Մոսկվայի միջև

09 Մարտ, 2022 17:43
Japan Airlines ավիաընկերությունը չեղարկել է վեց չվերթ Տոկիոյի և Մոսկվայի միջև

Ճապոնական Japan Airlines առաջատար ավիաընկերությունը չորեքշաբթի որոշում է կայացրել չեղարկել վեց չվերթ, որոնք նախատեսված էին մարտին Տոկիոյի և Մոսկվայի միջև։ Այս մասին ասվում է փոխադրողի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ չեղարկման որոշումը կապված է ռուս-ուկրաինական իրավիճակի հետ։ Թռիչքները պետք է իրականացվեին մարտի 10-ին, 11-ին, 17-ին, 18-ին, 24-ին և 25-ին։

Բացի այդ, Japan Airlines-ը չեղարկել է մի շարք չվերթներ Տոկիոյի և Փարիզի, Հելսինկիի և Ֆրանկֆուրտի միջև։ Կախված ուղղությունից՝ այս թռիչքները պետք է իրականացվեին մարտի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում։

Մարտի 3-ին Japan Airlines-ը կասեցրել է դեպի Մոսկվա ամենշաբաթյա թռիչքների համար նոր տոմսերի ամրագրումը։

 

Լրահոս

Դիտել ավելին