Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը Խնուշինակ գյուղի ուղղությամբ՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ․ ԱՀ ՊՆ

09 Մարտ, 2022 16:30
Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը Խնուշինակ գյուղի ուղղությամբ՝  կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ․ ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտի 9֊ին`ժամը 14։00֊14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը`նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։
 
Արձակվել է 4 հատ ական։
 
Հայկական կողմից տուժածներ չկան։
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին