Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    448
    461

  • EUR

    474,5
    492,5

  • RUB

    6
    7,35

Կարևոր իրադարձություններ

Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է տնտեսության ոլորտում կանանց ներգրավվածության հետ կապված խնդիրներին

09 Մարտ, 2022 13:38
Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է տնտեսության ոլորտում կանանց ներգրավվածության հետ կապված խնդիրներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի իննին մասնակցել է «Գենդերային հավասարությունն այսօր՝ հանուն վաղվա կայունության» զրույցին, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռալանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին, պետական և միջազգային կառույցների այլ ներկայացուցիչներ։

Փոխվարչապետը ողջունել է միջոցառման մասնակիցներին, շնորհավորել է իգական սեռի ներկայացուցիչներին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ և վստահեցրել, որ Կառավարությունը թիվ մեկ շահագրգիռն է պետության բարեփոխումների օրակարգում կանանց ներգրավվածությունը խթանելու համար։

Այդ համատեքստում, Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Կանանց հարցերով խորհրդի գործունեությունն ու 2019 թվականին ընդունված Գենդերային քաղաքականության իրականացման հնգամյա ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը։ Երկու նախաձեռնությունների նպատակն ուղղված է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովմանը:

Որպես ոլորտի գերակայություն՝ փոխվարչապետն առանձնացրել է կանանց տնտեսական հնարավորությունների ընդյալնումը, ինչպես նաև կառավարման ոլորտում և որոշումների կայացման մակարդակում կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցությունը։

Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև տնտեսության ոլորտում կանանց ներգրավվածության հետ կապված խնդիրներին, դրական զարգացումներին և շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ Հայաստանում իրավիճակը բարեփոխելու հարցում մշտապես ցուցաբերվող աջակցության համար։

«Հայաստանի կառավարությունն ունի իրավիճակը բարեփոխելուն ուղղված ռազմավարություն, ունի միջոցառումների ծրագիր և, որ ամենակարևորն է՝ ունի քաղաքական կամք՝ փաստաթղթով ամրագրվածն իրականություն դարձնելու համար»,- շեշտել է փոխվարչապետն ու բոլորին մաղթել արդյունավետ քննարկում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին