Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի իշխանություններն արդեն համաձայնե՞լ են երկրի չեզոք կարգավիճակին․ ԶԼՄ

09 Մարտ, 2022 11:20
Ուկրաինայի իշխանություններն արդեն համաձայնե՞լ են երկրի չեզոք կարգավիճակին․ ԶԼՄ

Մարտի 8-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հայտարարել էր, որ երկրի անվտանգությունը երաշխավորող նոր պայմանագրի կնքման անհրաժեշտություն կա, որը ցույց է տալիս, որ Կիևը համաձայնել է հայտարարել պետության չեզոք կարգավիճակի մասին:Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է կուսակցության կայքում, փոխանցում է «СТРАНА.ua»-ն։

«Քանի որ առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ին անդամակցելն անհնար է, մենք չենք կարող մեր պետության պաշտպանության համար օգտագործել միայն դաշինքի մասին Սահմանադրության տողերը։ Պետք է խոսել կոնկրետ բաների մասին։ Կոնկրետ պայմանագրի մասին, որը կարող է Ուկրաինային լիակատար անվտանգություն ապահովել այնքան ժամանակ, քանի դեռ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ մեզ ընդունել։ Այն պետք է տարբերվի Բուդապեշտի հուշագրից՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր պետություններին կոնկրետ քաղաքական, տնտեսական և ռազմական քայլեր նախատեսի։

Նման երաշխավոր պետություններ կարող են դառնալ ԱՄՆ-ը, Թուրքիան, Ուկրաինայի հարևան պետությունները։ Իր հերթին, Ռուսաստանը պետք է նաև իրավաբանորեն արձանագրի, որ ճանաչում է ուկրաինական պետականությունը և երաշխավորում է, որ չի սպառնա մեր պետությանը»,-ասված է կուսակցության հայտրարաության մեջ։ 

 ԶԼՄ-ի խոսքով՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության հայտարարությունը շատ նշանակալից է, քանի որ Ուկրաինայի իշխանություններն առաջին անգամ են հնչեցրել այն ձևակերպումը, թե ինչպես են Կիևում տեսնում պետության չեզոք կարգավիճակը, որը պահանջում է Ռուսաստանը:

«Փաստորեն, իշխող կուսակցությունը համաձայնել է հայտարարել նման կարգավիճակ (քանի որ ՆԱՏՕ պատրաստ չէ իրենց ընդունել) և իր որոշման մեջ ամրագրել անվտանգության երաշխիքների պայման, որը պետք է տան Արևմուտքը, Թուրքիան և Ռուսաստանը»,-գրում է ԶԼՄ-ն։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխող կուսակցությունը հայտարարել էր, որ առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ին անդամակցելն անհնար է։ 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին