Կարևոր իրադարձություններ

Վրացական բանկը քաղաքական պահանջներ է դնում ՌԴ քաղաքացիների առջև. «Հրապարակ»

09 Մարտ, 2022 08:43
Վրացական բանկը քաղաքական պահանջներ է դնում ՌԴ քաղաքացիների առջև. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վրաստանի խոշորագույն բանկ Bank of Georgia-ն քաղաքական պահանջներ է դնում ՌԴ քաղաքացիների առջեւ։ Նախքան բանկային հաշիվ բացելը, նրանք պետք է ստորագրեն մի փաստաթղթի տակ, որտեղ ասված է․ «Ես դատապարտում եմ Ռուսաստանի ագրեսիան Վրաստանում եւ Ուկրաինայում։ Համաձայն եմ, որ Ռուսաստանն օկուպանտ է, որը 2008-ին ներխուժել է Վրաստան, իսկ 2014 եւ 2022 թթ․՝ Ուկրաինա։ Ես պաշտպանում եմ Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ ճանաչում եմ Աբխազիան եւ Սամաչաբլոն որպես Վրաստան․․․ չեմ կիսում ռուսական պետական քարոզչությունը եւ պատրաստ եմ օգնել դրա դեմ պայքարում։ Հասկանում եմ, որ այս դրույթների ցանկացած խախտում կհանգեցնի Վրաստանի բանկում իմ հաշվի չեղարկմանը»:

Եթե  հրաժարվում են ստորագրել, ապա բանկը հրաժարվում է հաշիվներ բացել եւ սպասարկել ՌԴ քաղաքացիներին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին