Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որը ներառում է արտաքին տնտեսական գործունեության ոլորտում հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու հանձնարարականներ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Երկրի ղեկավարը հանձնարարել է կազմել այն երկրների ցանկը, որտեղ արգելվում է ՌԴ-ից ապրանքներ և հումք ուղարկել։
Հանձնարարել է նաև ապահովել Ռուսաստանից ապրանքների և հումքի արտահանման արգելքը մինչև դեկտեմբերի 31-ը։