Կարևոր իրադարձություններ

Սպասվում են տեղումներ

08 Մարտ, 2022 17:51
Սպասվում են տեղումներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մարտի 8-ի կեսօրից հետո առանձին հատավածներում հնարավոր է կարճատև անձրև, 9-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։

Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 8-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնավզի 5-7 աստիճանով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին