Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայից փախստականների թիվը հասել է 2 միլիոնի

08 Մարտ, 2022 17:10
Ուկրաինայից փախստականների թիվը հասել է 2 միլիոնի

Մարտի 8-ի դրությամբ Ուկրաինայի սահմանը հարևան երկրների հետ հատել է մոտ 2 մլն փախստական։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել Է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ին մարտական գործողությունների սկսվելուց հետո երկիրը լքած Ուկրաինայի քաղաքացիների կեսից ավելին գտնվում է Լեհաստանում:Այնուհետև մեկնում են Հունգարիան, Սլովակիան, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Բելառուսը և Եվրոպայի այլ երկրներ ։

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման դեպքում երկիրը կարող է ընդհանուր առմամբ լքել մինչեւ 4 մլն խաղաղ բնակիչ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին