Կարևոր իրադարձություններ

Երևանից Մոսկվա թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել

08 Մարտ, 2022 16:31
Երևանից Մոսկվա թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել

Երևանից Մոսկվա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել՝ օդանավում գտնվող 9 ամսական աղջնակի շնչահեղձության պատճառով։ Այս մասին հայտնում է Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությունը, փոխանցում է «KP-Samara»-ն։

Ինքնաթիռը օդանավակայան է ժամանել մարտի 7-ին՝ ժամը 20:00-ին։ Ավելի ուշ պարզվել է, թռիչքի ժամանակ 9-ամսական աղջիկը խեղդվել է ծնողների տված խնձորից։

Օդանավակայանում երեխան զննվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց։

Այժմ աղջնակի առողջությանը վտանգ չի սպառնում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին