Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ» օրաթերթի հոդվածը հաջորդեց իմ ելույթին, որը վերաբերում էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ամբիոնից հնչեցրած ստերին. Արթուր Հովհաննիսյան

08 Մարտ, 2022 14:13
Հեղինակ՝ Արթուր Հովհաննիսյան
«Ժողովուրդ» օրաթերթի հոդվածը հաջորդեց իմ ելույթին, որը վերաբերում էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ամբիոնից հնչեցրած ստերին. Արթուր Հովհաննիսյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, օրը սկսվեց «Ժողովուրդ» օրաթերթի իմ մասին ամբողջությամբ սուտ հոդվածով։

«ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատերազմի օրերին «տան հարց» լուծելիս է եղել» հոդվածում Սերժ Սարգսյանին (նույն ինքը Նարիմանով) պատկանող «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանը իրեն պատկանող թերթում, իր վարձկան լրագրողի միջոցով նկարագրում է, թե իբր ես արտոնյալ պայմաններով հիփոթեքով բնակարան եմ ձեռք բերել և այն էլ պատերազմի օրերին։

Իհարկե ոչ մի վատ բան չկա հիփոթեքով բնակարան ձեռք բերելու մեջ, բայց խնդիրն այն է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը ամբողջությամբ սուտ է և հորինված․ ես բնակարան ձեռք չեմ բերել, դեռ չեմ պատրաստվում և ապրում եմ վարձով։

Այս հոդվածը հաջորդեց իմ ելույթին, որը վերաբերում էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ամբիոնից հնչեցրած ստերին, թե իբր պատգամավորներ կան, որոնք բնակարանի վարձավճարի փոխհատուցում են ստանում, բայց ապրում են իրենց բարեկամների տանը։

Այսպիսով՝ պատերազմի օրերին իր թիմակիցներին դավաճանած, տերերի մշտական փնտրտուքի մեջ գտնվող Թագուհի Թովմասյանը որոշել է ստերի միջոցով վարկաբեկել իմ բարի համբավը ի պատասխան իմ կողմից իր հասցեին հնչեցրած ճշմարիտ դիտարկմանը։

«Ժողովուրդ» օրաթերթից պահանջում եմ հերքել իր կողմից հրապարակված սուտ և հորինված հոդվածը։ Հերքման պահանջը չբավարարելու դեպքում «Ժողովուրդ» օրաթերթի հետ կհանդիպենք դատարանում»։

 

Լրահոս

Դիտել ավելին