Կարևոր իրադարձություններ

Զելենսկին հայտարարել է, որ կարելի է փոխզիջում գտնել Դոնբասի և Ղրիմի վերաբերյալ

08 Մարտ, 2022 13:55
Զելենսկին հայտարարել է, որ կարելի է փոխզիջում գտնել Դոնբասի և Ղրիմի վերաբերյալ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան «ABC» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է տարածքային հարցերը քննարկելու հնարավորության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այսպես, պետության ղեկավարին հարցրել են, թե հնարավոր է արդյոք Ղրիմի ճանաչումը՝ որպես Ռուսաստանի մի մաս, իսկ ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն՝ անկախ հանրապետություններ։

«Մենք կարող ենք քննարկել ժամանակավորապես օկուպացված տարածքներին և չճանաչված հանրապետություններին վերաբերող հարցեր, որոնք ոչ ոք չի ճանաչել, բացի Ռուսաստանից։ Մենք կարող ենք փոխզիջում գտնել այդ տարածքների հետագա ճակատագրի վերաբերյալ։ Ինձ համար ամենակարևորն այն է, թե ինչպես են ապրելու այդ տարածքներում մարդիկ, ովքեր ցանկանում են լինել Ուկրաինայի մի մասը։ Ով Ուկրաինայում կցանկանա ընդունել դրանք։ Այդ պատճառով հարցը շատ ավելի բարդ է, քան պարզապես ճանաչումը»,-հայտարարել է Զելենսկին ։

Նա նաև կոչ է արել նախագահ Վլադիմիր Պուտինի սկսել բանակցությունները և հասնել երկխոսության։

 

Լրահոս

Դիտել ավելին