Կարևոր իրադարձություններ

Հրաչյա Փոլադյանը համատեղության կարգով նշանակվել է Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան

08 Մարտ, 2022 12:36
Հրաչյա Փոլադյանը համատեղության կարգով նշանակվել է Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Հրաչյա Փոլադյանին Օմանի Սուլթանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանին, համատեղության կարգով, նշանակել Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)»,- ասված է հրամանագրում

 

Ծննդյան թիվ և վայր ՝ 1971թ. մայիսի 16, ք. Երևան

Կրթություն՝  1988-1993թթ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, Արաբագիտության բաժին, Արևելեգիտության մագիստրոս 

1992-1994թթ. Հալեպի համալսարան, Բանասիրության ֆակուլտետ

Վերապատրաստման դասընթացներ՝

1994թ․ Կահիրեի դիվանագիտական ակադեմիա

1995թ․ Վիեննայի դիվանագիտական ակադեմիա

2013թ․ Պեկինի դիվանագիտական ակադեմիա

2016թ․ Վաշինգտոն, MESA «Սայքս-Պիկոն 21-րդ դարում»

Աշխատանքային գործունեություն՝

1987-1998թթ․ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի տպարան Արաբատառ լեզուների գրաշար

1993-1994թթ․ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության ռեֆերենտ

1994-1995թթ․ ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման և վերլուծությունների վարության կցորդ

1995-1996թթ․ ԱԳՆ մամուլի վարչության կցորդ

1996-1998թթ․ ԱԳՆ Եվրոպայի վարչության երրորդ քարտուղար

1998-1999թթ․ Սիրիայում ՀՀ դեսպանության երրորդ, ապա երկրորդ քարտուղար

1999-2001թթ․ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն երկրորդ քարտուղար

2001-2002թթ․ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության երկրորդ քարտուղար

2002-2006թթ․ Սիրիայում ՀՀ Դեսպանության առաջին քարտուղար

2006-2008թթ․ ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության տեղեկատվության բաժնի վարիչ

2008-2011թթ․ Եգիպտոսում ՀՀ դեսպանության խորհրդական

2012-2018թթ․ ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Մերձավոր և Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչ

2018-2021թթ. Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)

2021թ-ից Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)

Դիվանագիտական աստիճան'

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար Լեզուներ՝

Արաբերեն, անգլերեն, ռուսերեն

Այլ գործունեություն՝

Հայկական բանակի պատեստազորի լեյտենանտ 1993թ-ից:

Հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ և մեկ մենագրություն։

Պարգևներ'

2016թ. ԱԳՆ Պատվո մեդալ

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու որդի։

 

Լրահոս

Դիտել ավելին