Կարևոր իրադարձություններ

Եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը, եվրոպան լուրջ խնդիրներ կունենա. Մակրոն

08 Մարտ, 2022 12:05
Եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը, եվրոպան լուրջ խնդիրներ կունենա. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիացիների հետ իր առաջին նախընտրական հանդիպմանը հայտարարել է, որ եկող ձմռանը Եվրոպային լուրջ խնդիրներ են սպասվում, եթե Ռուսաստանը որոշի դադարեցնել գազի մատակարարումը:

«Կարճաժամկետ հեռանկարում նկատվում է էներգառեսուրսների գների բարձրացում, որը կապված է այդ պատերազմի, ինչպես նաև շուկաներում որոշ սպեկուլյատիվ պահվածքի հետ։ Բայց եթե Ռուսաստանը որոշի էներգառեսուրսների հակազդեցություններ մտցնել, ավելի բարդ կլինի հաջորդ տարի», - ասել Է Ֆրանսիայի ղեկավարը։

Մակրոնի խոսքով՝  Ֆրանսիան քիչ է կախված ռուսական գազից, սակայն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իտալիան, Գերմանիան մեծ կախում ունեն․

«Մեծ բարդությունը հաջորդ ձմեռն է։ Այդ պատճառով Եվրոպան աշխատում է լուծումներ գտնել, որպեսզի հակազդի դրան»։

 

Լրահոս

Դիտել ավելին