Կարևոր իրադարձություններ

Ռուսական կողմն այսօր ժամը 10:00-ից Ուկրաինայում «լռության ռեժիմ» է հայտարարում

08 Մարտ, 2022 10:32
Ռուսական կողմն այսօր ժամը 10:00-ից Ուկրաինայում «լռության ռեժիմ» է հայտարարում

Ռուսական կողմը հայտարարում է «լռության ռեժիմ» և պատրաստ է մարտի 8-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից մարդասիրական միջանցքներ տրամադրել Ուկրաինայում։ Այս մասին հայտնել են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբից, որը ստեղծված է ՌԴ պաշտպանության ազգային վերահսկողական կենտրոնի հիման վրա։

«2022 թվականի մարտի 8-ի ժամը 10:00-ից (Մոսկվայի ժամանակով) Ռուսաստանի Դաշնությունը հայտարարում է լռության ռեժիմ և համաձայնեցնելով ուկրաինական կողմի հետ, պատրաստ է մարդասիրական միջանցքներ տրամադրել Կիևից և հարակից բնակավայրերից դեպի Ռուսաստանի Դաշնություն Բելառուսի Հանրապետության տարածքով մինչև Գոմել»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, մարդասիրական միջանցքներ կբացվեն Չեռնիգովից Բելառուսի տարածքով, Սումի քաղաքից երկու երթուղիներով Պոլտավա և Ռուսաստանի տարածք, Խարկովից դեպի Ռուսաստանի տարածք կամ Լվով, Ուժգորոդ, Իվանո-Ֆրանկիվսկ։ Նաև Մարիուպոլից մարդասիրական միջանցք կբացվի երկու երթուղիներով դեպի Ռուսաստանի տարածք և Զապորոժիե։

Լրահոս

Դիտել ավելին