Կարևոր իրադարձություններ

Մենք պնդելու ենք Ռուսաստանի հետ բանակցությունների շարունակականության անհրաժեշտությունը․ Զելենսկի

08 Մարտ, 2022 10:10
 Մենք պնդելու ենք Ռուսաստանի հետ բանակցությունների շարունակականության անհրաժեշտությունը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձ է հղել, որում ասել է, որ Կիևը կշարունակի Ռուսաստանի հետ բանակցություններ վարել այնքան ժամանակ, քանի դեռ չի գտել խաղաղության հասնելու միջոց։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Տեղի է ունեցել բանակցությունների արդեն երրորդ փուլը, կցանկանայի ասել երրորդ և եզրափակիչ փուլը, բայց մենք իրատես ենք, դրա համար էլ մենք խոսելու ենք, պնդելու ենք բանակցություններ, քանի դեռ չենք գտել մեր ժողովրդին ասելու միջոց՝  ահա այսպես մենք կգանք խաղաղության»,-նշել է Ուկրաինայի ղեկավարը։

Նա ընդգծել է, որ թիմի հետ մնում է տեղում՝ Կիևում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին