Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն «լռության ռեժիմ» է հայտարարում՝ Ուկրաինայի մի շարք քաղաքներից խաղաղ բնակիչների դուրսբերման համար

08 Մարտ, 2022 08:55
ՌԴ-ն «լռության ռեժիմ» է հայտարարում՝ Ուկրաինայի մի շարք քաղաքներից խաղաղ բնակիչների դուրսբերման համար

ՌԴ-ն մարտի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով 10:00-ին հայտարարում է «լռության ռեժիմ»՝ խաղաղ բնակիչներին Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Մարիուպոլից դուրս բերելու համար:

«Հաշվի առնելով աղետալի հումանիտար իրադրությունը եւ դրա կտրուկ սրումը Կիև, Խարկով, Սումա և Մարիուպոլ քաղաքներում, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անձնական խնդրանքով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին Ռուսաստանի Զինված ուժերը մարդասիրական նպատակներով 2022 թվականի մարտի 7-ի 10.00-ից հայտարարում են «լռության ռեժիմ» և հումանիտար միջանցքներ բացում»,- հայտնել է շտաբը:

 

Լրահոս

Դիտել ավելին