Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված հատուկ նիստը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

07 Մարտ, 2022 20:43
ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված հատուկ նիստը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

Մարտի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված՝ 2022թ. մարտի 13-ի հատուկ նիստը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարելու եւ նիստի անցկացման կարգը սահմանելու մասին» հարցը:

Հատուկ նիստը կգումարվի ժամը 13:00-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին