Կարևոր իրադարձություններ

Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջվել է. վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս

07 Մարտ, 2022 19:43
Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջվել է. վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս

Մարտի 7-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 67-ամյա  Գրիշա Ղազարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի  55-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հարվածել քարերին և կողաշրջվել: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Գ. Ղազարյանը տեղում մահացել է: 

Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին