Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջով տեսաուղերձ է հղել, որով կրկին կոչ է արել արևմտյան երկրներին օգնել Ուկրաինային փակել երկինքը։
«Մեր դրոշի վրա արյուն չկա: Չկան և երբեք չեն լինի սև կետեր, սվաստիկաներ: Ուկրաինայի դրոշը հողն է: Խաղաղ, պարարտ, ոսկեգույն և առանց տանկերի: Այս երկինքը խաղաղ է, պարզ, կապույտ և առանց հրթիռների: Այդպես է եղել, այդպես էլ կլինի»,-նշել է Ուկրաինայի ղեկավարը։