Կարևոր իրադարձություններ

ԱԳ նախարարը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

07 Մարտ, 2022 14:46
ԱԳ նախարարը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին հայտնում է նախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը։

«Ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց առաջին հանդիպումից հետո մեծանում է հավանականությունը, որ ՀՀ-ն կընդունի այդ հրավերը։ Խոսակցություն է սկսվել և անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթը և հնարավորությունը բաց թողնենք։ Առավել ևս, որ մենք ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք»,-նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ միջազգային հանրությունը նախանձախնդիր է և աջակցում է ՀՀ-ի Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին