Կարևոր իրադարձություններ

Լիտվայի նախագահը Ռուսաստանը համարում է երկարաժամկետ սպառնալիք եվրոպական անվտանգության համար

07 Մարտ, 2022 13:34
Լիտվայի նախագահը Ռուսաստանը համարում է երկարաժամկետ սպառնալիք եվրոպական անվտանգության համար

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը սպառնալիք է եվրոպական անվտանգության ողջ համակարգի համար, և այս իրավիճակը դեռ երկար կշարունակվի։

«Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք է Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների և ողջ Եվրոպայի անվտանգության համար»,- երկուշաբթի օրը Վիլնյուսում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում ասել է Լիտվայի առաջնորդը։

Այս իրավիճակը, ըստ Նաուսեդայի, կշարունակվի ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո։ «Այս սպառնալիքը կպահպանվի նույնիսկ այն բանից հետո, երբ ավարտվի Ուկրաինա ռազմական ներխուժումը»,- ասել է նա։ Այս ֆոնին, ըստ նախագահի, հատկապես կարևոր է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների և ԱՄՆ զինուժի ներկայության մեծացումը, ինչպես նաև դաշինքի ռազմավարության փոփոխությունը։ «Հաշվի առնելով ռազմական սպառնալիքը՝ զսպման ռազմավարությունը պետք է փոխվի պաշտպանության ռազմավարության»,- ասաց նա։

Մամլո ծառայության հաղորդագրության մեջ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունների մասին տեղեկություն չի հաղորդվում։

 

Լրահոս

Դիտել ավելին