Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն առավոտյան ժամը 10-ից մարդասիրական միջանցքներ է բացում Ուկրաինայի չորս քաղաքներից

07 Մարտ, 2022 10:04
Ռուսաստանն առավոտյան ժամը 10-ից մարդասիրական միջանցքներ է բացում Ուկրաինայի չորս քաղաքներից

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հայտարարում են լռության ռեժիմ և առավոտյան ժամը 10-ից բացում են մարդասիրական միջանցքները չորս քաղաքներից՝ Կիևից, Խարկովից, Սումիից և Մարիուպոլից։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբում։

«Հաշվի առնելով Կիև, Խարկով, Սումի և Մարիուպոլ քաղաքներում ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակը և դրա կտրուկ սրումը, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անձնական խնդրանքով, Ռուսաստանի զինված ուժերը հումանիտար նպատակներով 2022 թվականի մարտի 7-ին ժամը 10:00-ից հայտարարում են լռության ռեժիմ և բացում հումանիտար միջանցքներ»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ շտաբի, Կիևից կբացվի մեկ միջանցք։ Դրա երթուղին ՝ Կիև, Գոստոմել, Ռակովկա, Սոսնովկա, Իվանկով, Օրանոե, Չեռնոբիլ, Գդեն (Բելառուս), Գոմել, այնուհետև օդային տրանսպորտով առաքմամբ Ռուսաստանի Դաշնություն:

Մարիուպոլից ելքը կիրականացվի երկու երթուղիներով.

Առաջին երթուղին Մարիուպոլն է, Նովոազովսկը, Տագանրոգը, Դոնի Ռոստովը, այնուհետև օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով դեպի ընտրված ուղղություններ կամ ժամանակավոր կացարաններ:

Երկրորդ երթուղին Մարիուպոլ, Պորտովսկոյե, Մանգուշ է՝ շրջանցելով Նիկոլսկոյեն, Ռեսպուբլիկան, Ռոզովկան, Բիլմակը, Պոլոգին, Օրեխովը, Զապորոժյեն։

 

Լրահոս

Դիտել ավելին