Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Վարդավանք գյուղում

06 Մարտ, 2022 23:53
Հրդեհ է բռնկվել Վարդավանք գյուղում

Մարտի 6-ին, ժամը 20:19-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդավանք գյուղում այրվում է երկհարկանի տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։44-ին, մարվել՝ 22:40-ին: Այրվել է երկհարկանի տունը (մոտ 115 քմ) գույքով։

 

Լրահոս

Դիտել ավելին