Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի նկողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 5-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների և վիրավորների ինքնությունը: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Աղբյուրի հաղորդմամբ, պարզվել է, որ Nissan-ը վարել է Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Ջեմմա Ս.-ն, իսկ «Գազելը» վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 60-ամյա Ալիկ Հ.-ն:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Գազելի» ուղևորներ, 36-ամյա Արթուր Ս.-ն, 60-ամյա Սուսաննա Շ-ն, 50-ամյա Լուսիկ Խ.-ն, 43-ամյա Ալինա Խ.-ն և 69-ամյա Անյա Վ.-ն, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, իսկ 66-ամյա Ագապի Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով, վարորդներից Ջեմա Ս.-ն աշխատում է Սպիտակի բժշկական կենտրոնում, իսկ Ալիկ Հ.-ն աշխատում է Էջմիածնի «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ԲԲԸ-ում՝ որպես վարորդ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։