Կարևոր իրադարձություններ

«Twitter»-ի և «Facebook»-ի արգելափակումը հետագա ավտորիտարիզմի և Ռուսաստանի ինքնամեկուսացման հստակ քայլեր են․ Բորել

06 Մարտ, 2022 20:08
«Twitter»-ի և «Facebook»-ի արգելափակումը հետագա ավտորիտարիզմի և Ռուսաստանի ինքնամեկուսացման հստակ քայլեր են․ Բորել

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը թվիթերյան իր էջում գրել է․

« Պուտինի ընտրած պատերազմն Ուկրաինայում արտացոլվել է Ռուսաստանում գրաքննության և լրատվամիջոցների, լրագրողների և հասարակական կազմակերպությունների դեմ համակարգված ճնշումներով։

Ոստիկանության գործողությունները Մոսկվայում և «Twitter»-ի և «Facebook»-ի արգելափակումը հետագա ավտորիտարիզմի և Ռուսաստանի ինքնամեկուսացման հստակ քայլեր են»։

 

Լրահոս

Դիտել ավելին