Կարևոր իրադարձություններ

Էրդողանը Պուտինի հետ զրույցում առաջարկել է «միասին ճանապարհ հարթել դեպի խաղաղություն»

06 Մարտ, 2022 16:21
Էրդողանը Պուտինի հետ զրույցում առաջարկել է «միասին ճանապարհ հարթել դեպի խաղաղություն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է միասին աշխատել՝ Ուկրաինայում խաղաղության ճանապարհ հարթելու համար։

«Նախագահ Էրդողանն ասաց, որ հրատապ հրադադարը հնարավորություն կտա լուծելու հումանիտար խնդիրները տարածաշրջանում, ինչպես նաև քաղաքական լուծումներ փնտրելու համար: Նա կրկնեց իր կոչը. «Եկեք միասին ճանապարհ հարթենք խաղաղության համար», - ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ.

«Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանն ասել է, որ պատրաստ է հնարավորինս շուտ ցանկացած ներդրում ունենալ ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորման գործում։ Նա ընդգծել է հրադադարի ապահովման, մարդասիրական միջանցքների բացման և խաղաղության պայմանագրի ստորագրման հրատապ քայլերի կարևորությունը» - ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը հայտարարել է ուկրաինական կողմի և այլ երկրների հետ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ շփումները շարունակելու մտադրության մասին։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ երկու երկրների նախագահների բանակցությունները տևել են գրեթե մեկ ու կես ժամ:

 

Լրահոս

Դիտել ավելին