Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանը Խաչիկ գյուղի բնակիչների հետ քննարկել է համայնքային մի շարք հարցեր

06 Մարտ, 2022 14:34
Վահան Քերոբյանը Խաչիկ գյուղի բնակիչների հետ քննարկել է համայնքային մի շարք հարցեր

Վահան Քերոբյանը մարտի 5-ին Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչների հետ քննարկել է համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները, որոնք առնչվում էին ոռոգման ջրի մատակարարմանը, գյուղատնտեսական աշխատանքների կատարման անվտանգության ապահովմանը, գյուղում աշխատատեղերի ստեղծմանն ու բնակարանաշինությանը։

Այս  մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջը:

Հաշվի առնելով պարենային անվտանգության ապահովման կարևորությունը՝ նախարարը հորդորել է համայնքի ֆեմերներին հնարավորինս շատ հող մշակել։

Վայոց ձորում Վահան Քերոբյանը Շվեյցարիայից վերադարձած Կարեն Մխիթարյանի ու նրա արտասահմանցի գործընկեր Ժան Պոլի հետ քննարկել է Արենի համայնքում գլեմփինգի հնարավորությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին