Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը ինտենսիվ կրակել է Խրամորթի ուղղությամբ. իրավիճակը հանդարտեցրել են ՌԴ խաղաղապահները. ԱՀ դատախազություն

06 Մարտ, 2022 13:59
Ադրբեջանը ինտենսիվ կրակել է Խրամորթի ուղղությամբ. իրավիճակը հանդարտեցրել են ՌԴ խաղաղապահները. ԱՀ դատախազություն
Ադրբեջանական կողմը շարունակում է պահպանել լարված մթնոլորտ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում
 
Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար սադրիչ ու լարվածություն առաջացնող գործողություններ են իրականացնում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում։ Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից:
 
Հնարավոր միջոցներով փորձ է արվում խաթարել գյուղի բնականոն կյանքը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, գյուղական առօրյայի կազմակերպմանը։ Ռազմական ուժի կիրառման սպառնալիքին հոգեբանական ճնշման տեղեկատվական գրոհն ու բարձրախոսներով տարբեր բնույթի հայտարարությունների տարածման տարբերակն հավելելուց հետո այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքի՝ հայկական կողմի ուղղությամբ արձակելով ինտենսիվ կրակոցներ։ Ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին