Կարևոր իրադարձություններ

Լոռիում 64-ամյա վարորդը 06-ով տապալել է պատնեշը և դաշտում կողաշրջվել. ամուսիններ են հոսպիտալացվել

05 Մարտ, 2022 20:15
Լոռիում 64-ամյա վարորդը 06-ով տապալել է պատնեշը և դաշտում կողաշրջվել. ամուսիններ են հոսպիտալացվել

Մարտի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:00-ի սահմանում Լոռու մարզի բնակիչ, 64-ամյա Էդիկ Զուրաբյանը, իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով, Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշներին, կոտրել դրանք և մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Է. Զուրաբյանն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 64-ամյա Մարգարիտա Քոչինյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:  

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ամուսիններ են:

 

Լրահոս

Դիտել ավելին