Կարևոր իրադարձություններ

Ռուսական զորքն ունի մոտավորապես 10 000 մարդկային կորուստ․ Ուկրաինայի ԳՇ

05 Մարտ, 2022 12:38
Ռուսական զորքն ունի մոտավորապես 10 000 մարդկային կորուստ․ Ուկրաինայի ԳՇ

Ռուս-ուկրիանական հակամարտության սկզբից ի վեր՝ փետրվարի 24-ից մարտի 5-ը, Ուկրաինայում ռուսական զորքերի անձնակազմի կորուստը կազմել է մոտավորապես 10 000 մարդ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր շտաբը։

Ըստ ԳՇ-ի հրապարակած տվյալների՝ ուկրաինական կողմը խոցել է 39 ինքնաթիռ, 40 ուղղաթիռ, 269 տանկ, 945 մարտական զրահապատ մեքենա, 105 հրետանային համակարգ, 19 ՀՕՊ միջոց, համազարկային կրակի 50 համակարգ, 60 ցիստերն՝ վառելիքով և քսանյութերով, 3 անօդաչու սարք, 2 մոտորանավակ և 409 միավոր ավտոմոբիլային տեխնիկա:

Տվյալները թարմացվում են: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին