Կարևոր իրադարձություններ

Ռուսական զորքերը մոտենում են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ ամենամեծ միջուկային օբյեկտին․ Լինդա Թոմաս-Գրինֆիլդ

05 Մարտ, 2022 11:46
Ռուսական զորքերը մոտենում են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ ամենամեծ միջուկային օբյեկտին․ Լինդա Թոմաս-Գրինֆիլդ

Ռուսական զորքերը մոտենում են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ միջուկային օբյեկտին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, փոխանցում է unian.net-ը։

«Ռուսական ուժերն 20 մղոն հեռավորության վրա են այժմ գտնվում և մոտենում են Ուկրաինայի երկրորդ ամենամեծ միջուկային օբյեկտին»,–ասել է նա, սակայն չի նշել կայանի անունը:

Ըստ Էներգոատոմի՝ էլեկտրաէներգիայի արտադրության առումով Ուկրաինայի երկրորդ միջուկային օբյեկտը Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաևի մարզում Հարավուկրաինական ԱԷԿ-ն է։

«Նախագահ Պուտինը պետք է դադարեցնի այս հումանիտար աղետը՝ վերջ տալով այս պատերազմին։ Վտանգը պահպանվում է Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհից խուսափելուց հետո էլ»,–նշել է Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

 



 

Լրահոս

Դիտել ավելին