Կարևոր իրադարձություններ

Արցախում ԿԸՀ նիստում քննարկվել են ապրիլի 10-ին անցկացվելիք ՏԻՄ արտահերթ ընտրությունները

05 Մարտ, 2022 11:38
Արցախում ԿԸՀ նիստում քննարկվել են ապրիլի 10-ին անցկացվելիք ՏԻՄ արտահերթ ընտրությունները

2022 թվականի մարտի 4-ին կայացել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ: Նիստին ներկա էին ԿԸՀ 6 անդամներ: Հանձնաժողովի երկու անդամներ նիստից բացակայում էին հարգելի պատճառներով:

Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավարի և Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի՝ Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա համայնքների, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքի ավագանու անդամների 2022 թվականի ապրիլի 10-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին հարցի քննարկում:

 Նախապես ծանոթանալով նիստում քննարկվող հարցի հետ՝ հանձնաժողովի անդամները հաստատեցին ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ողջ ընթացքին վերաբերվող նորություններին և փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ cecnkr.am և ֆեյսբուքյան էջում:

 

Լրահոս

Դիտել ավելին